Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Կոմա. armeniamedicalcenter.am

Կոմա. armeniamedicalcenter.am

Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ:

Կոման տարբեր հիվանդությունների վտանգավոր բարդություն է: Մարդը կարող է այդ վիճակում մնալ մի քանի շաբաթ, ամիսներ և անգամ՝ տարիներ:

Առաջացման պատճառները.

  •  գլխուղեղի արյան շրջանառության ծանր խանգարում` ուղեղի կաթվածի զարգացումով /մեռուկացած հյուսվածքի օջախ/,
  •  գլխուղեղի ծավալային, արագ զարգացող գոյացություններ,
  •  հեմոռագիկ կաթված /արյունազեղում գլխում/` գլխուղեղում մեծ հեմատոմայի /արյան կուտակում/ ձևավորմամբ,
  •  գլխուղեղի հեմատոմա՝ արյան հոսքով դեպի փորոքային համակարգ /ուղեղի խոռոչներ/` սուր օկլյուզիվ հիդրոցեֆալիայի զարգացումով /ուղեղի փորոքների ձգում` հեղուկի կուտակումով /գանգուղեղային հեղուկ/, ուղեղի հյուսվածքի ճնշմամբ,
  •  սուբարախնոիդալ արյունազեղում՝ արյան կուտակում գլխուղեղի և գանգի միջև առկա տարածություն,
  •  ծանր գանգ-ուղեղային վնասվածքներ /գլխուղեղի սալջարդ/ գանգի ոսկրերի հնարավոր վնասումով,
  •  ծանր մետաբոլիկ խանգարումներ՝ կապված նյութափոխանակության հետ,
  •  հիպոգլիկեմիա /արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սուր անկում/ հաճախ հանդիպում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ և սուիցիդի նպատակով ինսուլինի գերդոզավորման ժամանակ,
  •  հիպոթիրեոզ /վահանագեղձի հորմոնների անբավարարություն/, որը զարգանում է վահանագեղձի հորմոնների ծայրահեղ անբավարարության ժամանակ,
  •  հոգեբանական նախատրամադրվածություն, կոմատոզ վիճակի կանխամտածված սիմուլյացիա, կամ պսիխոգեն կոմա /հոգեկան խանգարման արդյունքում/, այլ կերպ ասած՝ հիսթերիկ կոմա:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ